Հեռախոսազրույց Ամիր Աբդոլլահյանի և Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի միջև
Գազայում, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել Իրանի կառավարության և ժողովրդի քաղաքական աջակցությունը պաղեստինյան ժողովրդին։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր (ուրբաթ), Բեյրութում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը, հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար «Յահյա Ալ-Սանվարի» հետ։ Հոսեյն Ամիրաբդոլլահյանը,շնորհավորել է Ֆեթր տոնը՝Գազայում ,Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարին, Դիմադրությանը և Պաղեստինյան ժողովրդին։
Յահյա ալ-Սանվարը նաև շնորհավորել է Իրանի ղեկավարությանը, կառավարությանն ու ժողովրդին այս տոնի առթիվ և իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնել ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ Պաղեստինի ժողովրդին քաղաքական աջակցության համար: