Մեկնաբանություն-Իրաքի նախագահի Թեհրան կատարած այցը և տարածաշրջանից օտարերկրյա ուժերի դուրբերման անհրաժեշտությունը
Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը շաբաթ օրը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել և զրուցել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Թեհրան կատարած մեկօրյա այցի ընթացքում Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին ուղեկցում են արտաքին գործերի, էլեկտրաէներգիայի,առևտրի, ջրային ռեսուրսների նախարարները եւ Իրաքի ազգային անվտանգության ասոցիացիայի քարտուղարը։ Ուստի Իրանի և Իրաքի նախագահների հանդիպման առանցքներն են եղել՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության հարցերը:
Քաղաքական առումով Իրանն ու Իրաքը կայուն ու խաղաղ հարաբերություններ ունեն։
Ի դեպ նախքան Թեհրան-Ռիադ համաձայնությունը,Իրաքը Իրանի և այլ երկրների, այդ թվում Արաբիայի միջև միջնորդական դեր է ունեցել և եղել է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ուղերձները փոխանցող երկիր: Սակայն կողմերի դիրքորոշումներում կան նաև տարբերություններ, օրինակ, Իրանը դեմ է տարածաշրջանում և Իրաքում ամերիկյան զորքերի ներկայությանը, սակայն Իրաքի կառավարությունները որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելու համար։ Այս առնչությամբ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ ասել է. -«Որքան տարածաշրջանի երկրների միջև բանակցությունների անցկացումը համարում ենք օգտակար, այդքան օգտակար չենք համարում համարում օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում, իսկ ամերիկացիների ներկայությունը համարում ենք տարածաշրջանի անվտանգության խաթարման գործոն»:
Տնտեսական առումով Իրանն ու Իրաքը ամուր հարաբերություններ ունեն, սակայն այդ հարաբերությունների վրա ազդում են ամերիկյան պատժամիջոցները։ Ռայիսիի խոսքով՝ Իրանի և Իրաքի միջև առևտրային հարաբերությունների ծավալն այժմ կազմում է մոտ 10 միլիարդ դոլար։ Սա այն դեպքում, երբ նախկինում երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր ավելի քան 12 միլիարդ դոլար, և կողմերը պայմանավորվել էին այն հասցնել 20 միլիարդ դոլարի։ Վաշինգտոնը խոչընդոտում է Իրանի և Իրաքի տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Պատժամիջոցների գործիքային կիրառումը կարևոր գործոն է, որը պատճառ է դարձել, որ Իրանի և Իրաքի միջև առևտրի ծավալը չընդլայնվի, քանի որ մի կողմից Իրաքին մտահոգում է այն փաստը,որ Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման պատճառով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի, իսկ մյուս կողմից՝ Իրաքը հնարավորություն չունի վճարելու Իրանին ունեցած պարտքերը։ Այդ իսկ պատճառով Իրանի պարտքերի հարցը երկու երկրների պաշտոնյաների քննարկման հիմնական թեմաներից է:
Անվտանգության առումով, քանի որ Իրանը և Իրաքն ունեն ամենաերկար աշխարհագրական սահմանը՝ ավելի քան 1500 կիլոմետր, ուստի մի երկրի անվտանգության սպառնալիքներն ազդում են մյուս երկրի վրա։ 2014-ից 2017 թվականներին, երբ Իրաքի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը վտանգված էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակման պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ օգնություն ցուցաբերեց Իրաքին այս ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում։ Հակաիրանական ահաբեկչական և անջատողական խմբավորումների առկայությունը Իրաքի որոշ շրջաններում, այդ թվում՝ այս երկրի հյուսիսում, նույնպես սպառնալիք է Իրանի համար, և մինչ այժմ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները այդ հարցը բազմիցս քննարկել են իրաքյան իշխանությունների հետ։ Հաշվի առնելով այն ընդհանուր ըմբռնումը, որ Բաղդադն ու Թեհրանն ունեն անվտանգության հնարավորությունների և սպառնալիքների վերաբերյալ, Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի այսօր Թեհրան կատարած այցի ընթացքում անվտանգության հարցերը Ռաշիդի և Ռայիսիի զրույցի կարևոր առանցքներից են եղել։ Այս առնչությամբ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ասել է.«Երկու երկրների միջև անվտանգության փոխըմբռնում է հաստատվել, և Իրաքում ամենափոքր անապահովությունը Իրանի անապահովությունն է: Ուստի Իրաքի եւ սահմանների անվտանգությունը մեզ համար շատ կարեւոր է, եւ երկու երկրների անվտանգության ըմբռնումը կնպաստի ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանի անվտանգությանը»: