Ռայիսի. Նոր աշխարհակարգում Իրանը և Հնդկաստանը կարող են ավելի արդյունավետ դերակատարներ դառնալ
Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանը և Հնդկաստանը, որպես տարածաշրջանի երկու ազդեցիկ երկրներ, համագործակցությունը նոր մակարդակի հասցնելով, կարող են ավելի արդյունավետ դեր ունենալ նոր աշխարհակարգի հաստատման հետևանքով առաջացած փոփոխություններում»:
Աջիթ Դովալի հետ հանդիպմանն անդրադառնալով երկու երկրների բարեկամական հարաբերությունների երկարամյա պատմությանը, Ռայիսին նշել է. «Երկու երկրների ղեկավարները ցանկանում են ընդլայնել հարաբերությունները հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում, և այս հարցը քննարկվել է նաև Սամարղանդում պարոն Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը»։
Նշելով, որ համաշխարհային աշխրահակարգըւ փոփոխվում է, Ռայիսին հավելել է. «Նման իրավիճակում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները, հատկապես Շանհայի և BRICS կազմակերպությունները, կարող են շատ արդյունավետ լինել իրենց հզորության և ռեսուրսների շնորհիվ»:
Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը, հանդիպմանը նշելով, որ աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և զարգացող տեխնոլոգիաները ավելի քան երբևէ կապել են երկրների տնտեսությունները, հավելել է. Հնդկաստանը կարծում է, որ այս փոփոխությունների վրա դրական ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է խորացնել և ընդլայնել հարաբերությունները իր հարևանների, հատկապես Իրանի հետ»: