ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար. Առաջիկայում Իրանը կներկայացնի նոր ավիակիր
https://parstoday.ir/hy/news/iran-i198834-ԻՀՊԿ_ՌԾՈՒ_հրամանատար._Առաջիկայում_Իրանը_կներկայացնի_նոր_ավիակիր
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Առաջիկայում Իրանը կներկայացնի աշխարհում նախատիպը չունեցող նոր ավիակիր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2023 07:28 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար. Առաջիկայում Իրանը կներկայացնի նոր ավիակիր

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Առաջիկայում Իրանը կներկայացնի աշխարհում նախատիպը չունեցող նոր ավիակիր»:

Գեներալ Ալիռեզա Թանգսիրին ասել է. «Նավը կարող է տեղափոխել ինչպես ինքնաթիռ, այնպես էլ մի շարք հրթիռային կայաններ»։

Նա հավելել է, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն համալրվել է նաև թևավոր հրթիռներով:

Թանգսիրին նշել է. «Մենք մանրակրկիտ մշակել ենք ծովային պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, որպեսզի սպառազինությունը հասանելի լինի զինվորներին: Մեծ աշխատանք է տարվել նաև ծովային պաշտպանության համակարգերի կառուցման ոլորտում, որպեսզի մարտական նավերն առաքելություն իրականացնելիս ունենան մշտական պաշտպանական ծածկույթ: Համակարգերը հաջողությամբ անցել են փորձարկման փուլը»: