Մայիս 09, 2023 09:56 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալով ծանր հարված հասցրեց միջազգային մակարդակով  օրենքի գերակայությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Հինգ տարի առաջ ՀԳՀԾ-ից դուրս գալով, Ամերիկան ​​ծանր հարված հասցրեց միջազգային մակարդակով օրենքի գերակայությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալ և միջուկային բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին Twitter-ում գրել է.«Մինչ միջուկային ոլորտում Իրանի փոխհատուցման օրինական միջոցները շարունակվում են, եթե խախտող կողմը (Եվրոեռյակը) վավեր քաղաքական կամք դրսևորի բանակցություններն ավարտին հասցնելու համար, հնարավոր կլինի վերսկսել համաձայնագրի ամբողջական կատարումը, որի էական տարրը պետք է լինի պատժամիջոցների արդյունավետ և տեւական վերացումը, և ոչ մի հնարավորություն մշտական ​​չէ»:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խախտելով ՀԳՀԾ-ի հարցով Վաշինգտոնի պարտավորությունները, միակողմանի հայտարարեց այս միջազգային համաձայնագրից իր երկրի դուրս գալու և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես պատասխանատու երկիր, բազմիցս հայտարարել է, որ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն է եղել ՀԳՀԾ-ն խախտած կողմը, Վաշինգտոնն է, որ պետք է վերադառնա համաձայնագրին՝ չեղարկելով պատժամիջոցները, և անհրաժեշտ է ստուգել ԱՄՆ-ի պարտավորությունների կատարումը։

Պիտակ