Շամխանի. Գերիշխող համակարգն անկում է ապրում
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Այսօր գերիշխող համակարգը անկում է ապրում , ինչը համարվում է հնարավորություն դիմադրության ճակատի համար»:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին մայիսի 11-ին «Նոր աշխարհակարգի երկրաչափություն» թեմայով համաժողովի երկրորդ օրը, որն անցկացվել է Իրանի Ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանում, նշելով,որ պատմության շրջադարձով պայմանավորված համաշխարհային համակարգի փոփոխությունը շատ կարևոր է, ասել է.«Այսօր մենք բախվում ենք գերիշխանության համակարգի անկման և աճող թուլության, ինչը հնարավորություն է համարվում դիմադրության ճակատի համար։ Այս իրավիճակում դիմադրության դոկտրինն է ոչ թե ներգրավել աշխարհակարգի կերտման գործում, այլև օգտագործել ստեղծված իրավիճակը»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է. «Ցանկացած նոր աշխարհակարգ, որը դուրս է արդար և աստվածային կարգերից, փաստորեն համարվում է գերիշխող համակարգերի իշխանության գալու կարգ» :
Շամխանին հավելել է,- «Գոյություն ունեցող պայմանները կարող են շահավետ լինել դիմադրության առանցքի համար, բայց մենք չպետք է Դիմադրության դոկտրինը վերածենք գերիշխանության դոկտրինի, դիմադրության դոկտրինի ցանկացած փոփոխություն կարող է վնաս պատճառել»։