Շամխանի. Գերիշխող համակարգն անկում է ապրում
https://parstoday.ir/hy/news/iran-i199270-Շամխանի._Գերիշխող_համակարգն_անկում_է_ապրում
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Այսօր գերիշխող համակարգը անկում է ապրում , ինչը համարվում է հնարավորություն դիմադրության ճակատի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 15:02 Asia/Tehran
  • Շամխանի. Գերիշխող համակարգն անկում է ապրում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Այսօր գերիշխող համակարգը անկում է ապրում , ինչը համարվում է հնարավորություն դիմադրության ճակատի համար»:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար  Ալի Շամխանին  մայիսի 11-ին  «Նոր աշխարհակարգի երկրաչափություն»  թեմայով համաժողովի երկրորդ օրը, որն անցկացվել է Իրանի  Ազգային պաշտպանության  բարձրագույն  համալսարանում, նշելով,որ պատմության շրջադարձով պայմանավորված համաշխարհային համակարգի փոփոխությունը շատ կարևոր է,  ասել է.«Այսօր մենք բախվում ենք գերիշխանության համակարգի անկման և աճող թուլության, ինչը հնարավորություն է համարվում դիմադրության ճակատի համար։ Այս իրավիճակում դիմադրության դոկտրինն է ոչ թե ներգրավել աշխարհակարգի կերտման գործում, այլև օգտագործել ստեղծված իրավիճակը»:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է. «Ցանկացած նոր աշխարհակարգ, որը դուրս է արդար և աստվածային կարգերից, փաստորեն համարվում է գերիշխող համակարգերի իշխանության գալու  կարգ» :

Շամխանին հավելել է,- «Գոյություն ունեցող պայմանները կարող են շահավետ լինել  դիմադրության առանցքի համար, բայց մենք չպետք է Դիմադրության դոկտրինը վերածենք գերիշխանության դոկտրինի, դիմադրության դոկտրինի ցանկացած փոփոխություն կարող է  վնաս պատճառել»։