Ծովակալ Իրանի. Անհայտ նավերին թույլ չենք տա լողալ միջազգային ջրային ուղիներով
ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, նշել է, որ ծովուժի 86-րդ նավատորմն իրանական նավակործաններով շրջելու է ամբողջ աշխարհում:
Նա նշել է. «Պատմության մեջ առաջին անգամ, օգտվելով ժամանակակից գիտելիքից ու սարքավորումներից, Իրանի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը առաքելություն է իրականացնում ամբողջ աշխարհում՝ իրանական «Դանա» և «Մակրան» նավակործաններով»։
Նա հավելել է. «Առաքելության ընթացքում իրականացվել են ուղղաթիռների և ԱԹՍ-ների թռիչքներ, կրակոցներ և ստորջրյա գործողություններ»։
Նա հավելել է. « Անհայտ նավերին թույլ չենք տա լողալ միջազգային ջրային ուղիներով»:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Թշնամիները ռազմավարական նեղուցներում վտանգել են նավարկության անվտանգությունը»։