Ծովակալ Իրանի. Անհայտ նավերին թույլ չենք տա լողալ միջազգային ջրային ուղիներով
https://parstoday.ir/hy/news/iran-i199300-Ծովակալ_Իրանի._Անհայտ_նավերին_թույլ_չենք_տա_լողալ_միջազգային_ջրային_ուղիներով
ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, նշել է, որ ծովուժի 86-րդ նավատորմն իրանական նավակործաններով շրջելու է ամբողջ աշխարհում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 12, 2023 07:44 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Անհայտ նավերին  թույլ չենք  տա լողալ միջազգային ջրային ուղիներով

ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, նշել է, որ ծովուժի 86-րդ նավատորմն իրանական նավակործաններով շրջելու է ամբողջ աշխարհում:

Նա նշել է. «Պատմության մեջ առաջին անգամ, օգտվելով ժամանակակից գիտելիքից ու սարքավորումներից, Իրանի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը առաքելություն է իրականացնում ամբողջ աշխարհում՝ իրանական «Դանա» և «Մակրան» նավակործաններով»։

Նա հավելել է. «Առաքելության ընթացքում իրականացվել են ուղղաթիռների և ԱԹՍ-ների թռիչքներ,   կրակոցներ և ստորջրյա գործողություններ»։

Նա հավելել է. « Անհայտ նավերին  թույլ չենք  տա լողալ  միջազգային ջրային ուղիներով»:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Թշնամիները ռազմավարական նեղուցներում վտանգել են նավարկության անվտանգությունը»։