Իրանը կոշտ է արձագանքել G7-ի ֆինանսների նախարարների հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i199668-Իրանը_կոշտ_է_արձագանքել_g7_ի_ֆինանսների_նախարարների_հայտարարությանը
Արձագանքելով Ճապոնիայի Նիիգատա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ Մեծ յոթնյակի ֆինանսների և կենտրոնական բանկերի նախարարների հակաիրանական հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման հայտարարության այն հատվածը, որում անհիմն մեղադրանքներ են ուղղված Իրանի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2023 05:32 Asia/Tehran
  • Իրանը կոշտ է արձագանքել G7-ի  ֆինանսների նախարարների հայտարարությանը

Արձագանքելով Ճապոնիայի Նիիգատա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ Մեծ յոթնյակի ֆինանսների և կենտրոնական բանկերի նախարարների հակաիրանական հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման հայտարարության այն հատվածը, որում անհիմն մեղադրանքներ են ուղղված Իրանի դեմ»:

Նա հավելել է. «Յոթնյակի խմբին և հերթական նախագահին, որոնք փորձում են ընտրովի և հնացած ձևով իրենց ցանկությունները պարտադրել միջազգային բազմակողմ մեխանիզմներին, առաջարկում ենք նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն դադարեցնել համաքայլ ընթանալ ԱՄՆ-ին՝ Իրանի մեծ ազգի նկատմամբ սահմանված և միջազգային ու մարդու  իրավունքների հիմնարար սկզբունքները խախտող  անօրինական պատժամիջոցների հարցում»: 
Քանանին նշել է. «Մեծ յոթնյակի անդամները միակողմանի և անարդար դիրքորոշումներ հայտնելու փոխարեն պետք է հաշվետու լինեն Իրանի պատվավոր ժողովրդին և միջազգային հանրությանը՝ իրավունքի կոպիտ խախտումների և միջազգային կանոններին հակասող գործողությունների համար»: