Ռայիսին Աֆղանստանի իշխանություններին զգուշացրել է. Մենք չենք անտեսի Իրանի ժողովրդի իրավունքը
(last modified Thu, 18 May 2023 07:46:41 GMT )
Մայիս 18, 2023 11:16 Asia/Tehran
  • Ռայիսին Աֆղանստանի իշխանություններին զգուշացրել է. Մենք չենք անտեսի   Իրանի ժողովրդի իրավունքը

Աֆղանստանի իշխանություններին զգուշացնելով Հիրմանդ գետի ջրից օգտվելու Իրանի իրավունքի կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Եթե մեր փորձագետները հաստատեն ջրի բացակայությունը, մենք խնդիր չունենք: Հակառակ դեպքում թույլ չենք տա, որ մեր ժողովրդի իրավունքները ոտնահարվեն: Խոսքերիս լուրջ վերաբերվեք, որպեսզի հետո չբողոքեք»։

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում ջրամատակարարման մի քանի նախագծերի շնորհանդեսի ժամանակ Ռայիսին ասել է. «Մեզ ասում են, որ Աֆղանստանի Քաջակի ամբարտակը շատ ջուր չունի կամ, այնտեղ կիսով չափ ցեխ է լցված: Աֆղանստանը պետք է անհապաղ թույլ տա մեր փորձագետներին ուսումնասիրել իրավիճակը: Եթե մեր փորձագետները հաստատեն որ ջուր չկա, մենք խնդիր չունենք: Հակառակ դեպքում Իրանի ժողովրդի իրավունքը պետք է իրացվի և մենք թույլ չենք տա այն ոտանահարել»: 

Նա հավելել է. « Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Օմանի ծովից մարդկանց ջուր հասցնելու համար: Սա ժամանակ կպահանջի, բայց ժողովուրդն իրավունք ունի ջուր վերցնել Հիրմանդից: Ժամանակը և դիվանագիտության ուղիները չեն կարող այս մարդկանց ստիպել մոռանալ իրենց իրավունքը»:

Ռայիսին ասել է. «Հիրմանդ գետի ջրից օգտվելու Սիստան և Բալուչեստան նահանգի ժողովրդի իրավունքն ամրագրված է պայմանագրերում»։

Նշենք, որ Աֆղանստանը Իրանի հետ սահմանին գտնվող շրջանների բնակիչներին զրկել է ջրի իրավունքից՝ պնդելով, որ Հիրմանդ գետի ջուրը նվազել է: