Ռայիսի. Օտարերկրացիների միջամտությունը տարածաշրջանում հարցեր չի լուծի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Տարածաշրջանում օտարերկրացիների միջամտությունը երբեք հարցեր չի լուծի եւ նրանց ներկայությունը համարվում է սպառնալիք»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Իրանի հարավարևելյան Սիստան և Բալուչեստան նահանգի Փիշինի սահմանին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի ներկայությամբ Իրանի և Պակիստանի միջև ենթակայանի և էլեկտրաէներգիայի փոխանակման նոր գծի բացման արարողության ժամանակ,Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշելով, որ Պակիստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, ասել է,-«Տարածաշրջանում օտարների միջամտությունը երբեք հարցեր չի լուծի եւ նրանց ներկայությունը համարվում է սպառնալիք»:
Ընդգծելով, որ տարածաշրջանի խնդիրները կարող են լուծվել տարածաշրջանի երկրնեիր պաշտոնյաների միջև երկխոսության միջոցով, Ռայիսին Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության արդյունքը համարել է կոտորած և արյունահեղություն և ասել.-«Իրանի և Պակիստանի համագործակցությունն ուղղված է անվտանգության հաստատմանը , և այս համագործակցությունը կդառնա առաջընթացի հիմքը»։
Անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության առաջընթացին , նախագահ Ռայիսին ասել է,-«Իրանի Իսլամական հեղափոխության և գերագույն առաջնորդի առաջնորդության շնորհիվ՝ չնայած թշնամու սպառնալիքներին, մեր երկրում մեր ուժերը ձեռք են բերել տարբեր գիտելիքներ և հակառակ թշնամիների ցանկությանը, պատժամիջոցները չեզոքացվել են»: