Ռայիսի. Օտարերկրացիների միջամտությունը տարածաշրջանում հարցեր չի լուծի
(last modified Thu, 18 May 2023 12:00:28 GMT )
Մայիս 18, 2023 15:30 Asia/Tehran
  • Ռայիսի. Օտարերկրացիների միջամտությունը տարածաշրջանում հարցեր չի լուծի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Տարածաշրջանում օտարերկրացիների միջամտությունը երբեք հարցեր չի լուծի եւ նրանց ներկայությունը համարվում է սպառնալիք»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  հինգշաբթի օրը Իրանի հարավարևելյան Սիստան և Բալուչեստան նահանգի Փիշինի սահմանին  Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի ներկայությամբ   Իրանի և Պակիստանի միջև ենթակայանի և էլեկտրաէներգիայի փոխանակման նոր գծի բացման արարողության ժամանակ,Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշելով, որ Պակիստանի անվտանգությունն  Իրանի անվտանգությունն է, ասել է,-«Տարածաշրջանում  օտարների միջամտությունը երբեք հարցեր չի լուծի  եւ նրանց ներկայությունը համարվում է սպառնալիք»:

Ընդգծելով, որ տարածաշրջանի խնդիրները կարող են լուծվել տարածաշրջանի երկրնեիր պաշտոնյաների միջև երկխոսության միջոցով, Ռայիսին Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության արդյունքը համարել է կոտորած և արյունահեղություն և ասել.-«Իրանի և Պակիստանի համագործակցությունն ուղղված է  անվտանգության հաստատմանը , և այս համագործակցությունը  կդառնա առաջընթացի հիմքը»։ 

Անդրադառնալով տարբեր ոլորտներում  Իրանի Իսլամական Հանրապետության առաջընթացին , նախագահ Ռայիսին ասել է,-«Իրանի Իսլամական հեղափոխության և գերագույն առաջնորդի  առաջնորդության շնորհիվ՝ չնայած թշնամու սպառնալիքներին,  մեր երկրում  մեր ուժերը ձեռք են բերել տարբեր գիտելիքներ և հակառակ թշնամիների ցանկությանը, պատժամիջոցները չեզոքացվել են»: