Քանանին արձագանքել է իրանցիների իրավունքների մասին Գերմանիայի արտգործնախարարի հայտարարություններին
(last modified Tue, 23 May 2023 05:45:00 GMT )
Մայիս 23, 2023 09:15 Asia/Tehran
  • Քանանին արձագանքել է իրանցիների իրավունքների մասին Գերմանիայի արտգործնախարարի հայտարարություններին

Անդրադառնալով Իրանի դեմ պարտադրված պատերազմի ընթացքում Գերմանիայի կողմից Սադամին քիմիական զենքի տրամադրմանն Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Գերմանիայի ԱԳ նախարարն իրավունք չունի խոսել Իրանի ժողովրդի մարդու իրավունքների մասին»։

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը, շարունակելով Իրանի ներքին գործերին Բեռլինի միջամտողական մոտեցումը, Բրյուսելում կրկնել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին պնդումները և ասել. «Մենք այդ իրավիճակը չենք ընդունում»: 
Հայտարարությունը հնչել է Իրանում մի քանի ահաբեկիչների մահապատժից հետո, որոնց հանցագործություններն ապացուցվել են դատարանում։
Հատկանշական է, որ Արևմուտքը և հենց Գերմանիան  լռում են Սիոնիստական ռեժիմի բռնապետական քաղաքականության դեմ, որը տասնամյակներ շարունակ պաղեստինցիների  տեղահանման և մահվան պատճառ է դարձել: Նրանք նաև լռել են տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած պատերազմների աղետալի հետևանքների մասին:
Թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով գերմանացի նախարարի պնդումներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին գրել է. «Դժվար թե Գերմանիայի արտաքին գործերի նախարարը տեղյակ չլինի գազերի և քիմիական նյութերի նկատմամբ Իրանի ժողովրդի վերաբերմունքի  և գերմանական կառավարության հետ հարաբերությունների մասին: Ինչպե՞ս կարող է նա, ում կառավարությունը պատասխանատու է Սադամի ռեժիմին քիմիական զենքով զինելու և Իրանի հազարավոր քաղաքացիների նահատակության ու թունավորման համար,  խոսել Իրանի ժողովրդի մարդու իրավունքների մասին»։
Իրաքի կողմից Իրանին պարատդրված ութամյա պատերազմի ժամանակ, այդ երկրի բռնապետ Սադամի հանցավոր վարչակարգը   քիմիական զենք է կիրառել ԻԻՀ մի շարք քաղաքներում: Զենք, որը Սադամի վարչակարգին տրամադրվել էր Գերմանիայի նման երկրների կողմից, և որը   13 հազար իրանցիներ նահատակվելու և ավելի քան 100 հազար մարդու՝ հաշմանդամ դառնալու պատճառ դարձավ: