ԻԻՀ ՊՆ ուղերձը թշնամիներին. Մենք վճռական ենք պաշտպանելու երկիրը և հեղափոխությունը
ԻԻՀ ՊՆ և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադռեզա Աշտիանին ասել է. «Այսօր տեղի ունեցավ «Խոռամշահր 4» հեռահար ռազմավարական հրթիռի շնորհանդեսը՝ ընկերներին և թշնամիներին ուղղված ուղերձով»:
Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հավելել է. «Թշնամիներին ուղղված ՊՆ ուղերձը կայանում է նրանում, որ Իսլամական հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելը միշտ մեր օրակարգում է, և թշնամին չի կարող մեր երիտասարդությանը հետ կանգնեցնել առաջընթացի, աճի և գերազանցության ճանապարհից»:
Նա նշել է: «Մեր ընկերների համար այս քայլի ուղերձը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նապստելն է և համակողմանի աջակցություն ցուցաբերելը այն բարեկամ երկրներին, որոնք գտնվում են գերիշխող համակարգի դեմ պայքարի ճանապարհին»:
Նշելով, որ նոր հրթիռն Իրանի պաշտպանության նախարարության ավիատիեզերական արդյունաբերության կազմակերպության իրանցի մասնագետների երկարամյա ջանքերի արդյունքն է, Աշտիանին հավելել է, որ հրթիռը ռադարախույս է և կարող է շրջանցել հակառակորդի ՀՕՊ համակարգը:
ԻԻՀ զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը նշել է, որ տարբեր ոլորտներում Իրանի պաշտպանական նվաճումների բացահայտումը կշարունակվի նաև ապագայում։
«Խորրամշահր 4» հեռահար ռազմավարական հրթիռը պաշտպանության նախարարության ավիատիեզերական կազմակերպության փորձագետների կողմից նախագծված ամենաառաջադեմ հրթիռներից է, որն ունի 2000 կմ հեռահարություն և կարող է կրել 1500 կգ կշռով մարտագլխիկներ։
Հեղուկ վառելիքի առաջադեմ շարժիչները հրթիռնին տակտիկական հնարավորություններ են տալիս: Հրթիռը նախագծված է այնպես, որ շարժիչը տեղադրված է վառելիքի բաքում, ինչը հրթիռի երկարությունը կրճատել է, ահսցնելով մոտ 13 մետրի։