Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյա. Մենք թույլ չենք տա մեր տարածքից հարձակվել Իրանի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i200180-Ադրբեջանի_Հանրապետության_պաշտոնյա._Մենք_թույլ_չենք_տա_մեր_տարածքից_հարձակվել_Իրանի_վրա
Ադրբեջանի Հանրապետության  փոխարտգործնախարարն ասել է-«Բաքուն չի միջամտում այլ երկրների հակամարտություններին, հետեւաբար թույլ չի տա Իսրայելին իր տարածքից հարձակվել Իրանի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2023 13:03 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյա. Մենք թույլ չենք տա մեր տարածքից հարձակվել Իրանի վրա

Ադրբեջանի Հանրապետության  փոխարտգործնախարարն ասել է-«Բաքուն չի միջամտում այլ երկրների հակամարտություններին, հետեւաբար թույլ չի տա Իսրայելին իր տարածքից հարձակվել Իրանի վրա»:

 «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՀ փոխարտգործնախարար Ֆարիզ Ռեզաևը օկուպացված Պաղեստինում Հերցիլիայի հանդիպման ժամանակ ասել է.-«Իրանը մեր հարեւան երկիրն է, մենք պետք է իրար կողքի ապրենք, ուստի միշտ փորձել ենք կենտրոնանալ դրական բաների վրա»։

Ֆարիզ Ռեզաևը հավելել է, -«Արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ կան կարծիքների տարբերություններ, բայց մենք հպարտ ենք, որ վարում ենք լիովին անկախ արտաքին քաղաքականություն»։

ԱՀ փոխարտգործնախարարը  նաև անդրադառնալով Իսրայելի աջակցությանը Հայաստանի դեմ ղարաբաղյան պատերազմում ասել է.-«Ադրբեջանի Հանրապետությունը կարևոր դեր է խաղում Իսրայելի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին վերջերս անդրադառնալով  Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների պատմական և կրոնական անխզելի կապին,  Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն զգուշացրել է չընկնել  երկու երկրների հարաբերությունների թշնամիների լարած թակարդը:

Քանանին ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքից  Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իր դեմ նյութվող  դավադրության նկատմամբ»։

Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունները ձևավորվել են երկար տարիներ, և Իսրայելը համարվում է Ադրբեջանի Հանրապետության ամենախոշոր զենք մատակարարողը: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ապահովում է Իսրայել ներկրվող նավթի 40 տոկոսը: