Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյա. Մենք թույլ չենք տա մեր տարածքից հարձակվել Իրանի վրա
Ադրբեջանի Հանրապետության փոխարտգործնախարարն ասել է-«Բաքուն չի միջամտում այլ երկրների հակամարտություններին, հետեւաբար թույլ չի տա Իսրայելին իր տարածքից հարձակվել Իրանի վրա»:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՀ փոխարտգործնախարար Ֆարիզ Ռեզաևը օկուպացված Պաղեստինում Հերցիլիայի հանդիպման ժամանակ ասել է.-«Իրանը մեր հարեւան երկիրն է, մենք պետք է իրար կողքի ապրենք, ուստի միշտ փորձել ենք կենտրոնանալ դրական բաների վրա»։
Ֆարիզ Ռեզաևը հավելել է, -«Արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ կան կարծիքների տարբերություններ, բայց մենք հպարտ ենք, որ վարում ենք լիովին անկախ արտաքին քաղաքականություն»։
ԱՀ փոխարտգործնախարարը նաև անդրադառնալով Իսրայելի աջակցությանը Հայաստանի դեմ ղարաբաղյան պատերազմում ասել է.-«Ադրբեջանի Հանրապետությունը կարևոր դեր է խաղում Իսրայելի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին վերջերս անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների պատմական և կրոնական անխզելի կապին, Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն զգուշացրել է չընկնել երկու երկրների հարաբերությունների թշնամիների լարած թակարդը:
Քանանին ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքից Սիոնիստական ռեժիմի կողմից իր դեմ նյութվող դավադրության նկատմամբ»։
Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունները ձևավորվել են երկար տարիներ, և Իսրայելը համարվում է Ադրբեջանի Հանրապետության ամենախոշոր զենք մատակարարողը: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ապահովում է Իսրայել ներկրվող նավթի 40 տոկոսը: