Քանանին արձագանքել է տարածաշրջան զենք արտահանող կառավարությունների՝ Իրանի ուժի վերաբերյալ մտահոգության արտահայտմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i200216-Քանանին_արձագանքել_է_տարածաշրջան_զենք_արտահանող_կառավարությունների_Իրանի_ուժի_վերաբերյալ_մտահոգության_արտահայտմանը
Քանանին արձագանքել է տարածաշրջան զենք արտահանող կառավարությունների՝ Իրանի ուժի վերաբերյալ մտահոգության արտահայտմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2023 07:39 Asia/Tehran
  •  Քանանին արձագանքել է տարածաշրջան զենք արտահանող կառավարությունների՝ Իրանի ուժի վերաբերյալ մտահոգության արտահայտմանը

Քանանին արձագանքել է տարածաշրջան զենք արտահանող կառավարությունների՝ Իրանի ուժի վերաբերյալ մտահոգության արտահայտմանը:

Իրանի ԱԳՆ  խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով  Իրանի առաջընթացի և պաշտպանական հզորության կապակցությամբ արևմտյան կառավարությունների, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մտահոգությանը, Twitter-ի իր անձնական միկրոբլոգում գրել է. «Նույն արևմտյան կառավարությունները, հատկապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք կարևոր դեր խաղացին Իրանի անպաշտպան քաղաքների և ժողովրդի վրա հարձակվելու համար անհրաժեշտ զենքով Սադամի բաասական ռեժիմին  զինելու գործում և գլխավորում են տարածաշրջան զենք արտահանող երկրների ցուցակը, այսօր մտահոգություն են հայտնում Իրանի պաշտպանական առաջընթացի և ուժի կապակցությամբ»:

Նա հավելել է. «Նրանք դեմ են #ուժեղԻրան-ին»:

Հունիսի 3-ին Իրանի Խոռամշահր քաղաքի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, բանակլը ներկայացրել է «Խայբեր» անունով «Խորամշահր 4» հրթիռը, ինչը զայրացրել է ԱՄՆ-ին: ԱՄՆ պետքարտուղարիության նոր խոսնակ Մեթյու Միլլերն Իրանի այս քայլը որակել է որպես «սպառնալիք»։