Իրանում առողջապահական զբոսաշրջիկներին բժշկական և բուժական ծառայություններ է մատուցվում
https://parstoday.ir/hy/news/iran-i200556-Իրանում_առողջապահական_զբոսաշրջիկներին_բժշկական_և_բուժական_ծառայություններ_է_մատուցվում
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է. «Իրանի բժշկական կենտրոնները առողջապահական զբոսաշրջիկներին տարբեր բժշկական ծառայություններ են մատուցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2023 13:37 Asia/Tehran
  • Իրանում առողջապահական զբոսաշրջիկներին բժշկական և բուժական ծառայություններ է մատուցվում

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է. «Իրանի բժշկական կենտրոնները առողջապահական զբոսաշրջիկներին տարբեր բժշկական ծառայություններ են մատուցում»:

Բահրամ Էյնոլահին չորեքշաբթի օրը, կառավարության նիստի շրջանակում «Իրան Պրես» լրատվական կազմակերպության հարցին ի պատասխան ասել է. «Իրանի նահանգների մեծ մասի 220 բժշկական կենտրոններ առողջապական զբոսաշրջիկներին բժշկական ծառայություններ մատուցելու լիցենզիա են ստացել»։

Իրանի առողջապահության նախարարը «Iran Health» ցուցահանդեսի անցկացման  մասին ասել է,- «Մենք ականատես եղանք հրաշալի ցուցահանդեսի և դա հպարտություն է, որ նման հնարավորություններ կան երկրում»։

Էյնոլահին այնուհետև հայտարարել է. «Արտահանումներ են իրականացվում բժշկական սարքավորումների ոլորտում, և մեր վերջին արտահանումներից է «Սինա» վիրաբույժ ռոբոտը»։

Իրանի առողջապահության նախարարն ասել է. «Մեր հպարտությունն է, որ երկրի կարիքների քառասուն տոկոսը բավարարվում է ներքին արտադրության միջոցով»:

Առողջապահական  տուրիզմը կամ բժշկական զբոսաշրջությունը զբոսաշրջության այն ճյուղն է, որտեղ մարդը մեկնում է այլ երկրներ՝ նպատակ ունենալով օգտվել առաջադեմ բժշկական հաստատություններից և բուժել հիվանդությունները։ Այս երևույթը ստեղծվել և նկատվել է այն ժամանակ, երբ իրենց երկրում շատ հիվանդներ հնարավորություն չեն ունեցել օգտվել բժշկական և բուժման սարքավորումներից կամ մարդիկ մեկնել են այլ երկրներ բուժման ծախսերը նվազեցնելու նպատակով։

Հետաքրքիր է իմանալ, որ զբոսաշրջության արդյունաբերությունը համարվում է աշխարհում երրորդ կարևորագույն արդյունաբերությունը նավթի և ավտոմոբիլային արդյունաբերությունից հետո։ Զբոսաշրջության ոլորտը շատ կարևոր է հյուրընկալող երկրի եկամուտների և ապրանքաշրջանառության ավելացման հարցում, և այս ոլորտի տպավորիչ աճով այն կդառնա աշխարհում առաջին արդյունաբերությունը, որը կանխատեսվում է մոտ ապագայում։