Իրանում առողջապահական զբոսաշրջիկներին բժշկական և բուժական ծառայություններ է մատուցվում
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է. «Իրանի բժշկական կենտրոնները առողջապահական զբոսաշրջիկներին տարբեր բժշկական ծառայություններ են մատուցում»:
Բահրամ Էյնոլահին չորեքշաբթի օրը, կառավարության նիստի շրջանակում «Իրան Պրես» լրատվական կազմակերպության հարցին ի պատասխան ասել է. «Իրանի նահանգների մեծ մասի 220 բժշկական կենտրոններ առողջապական զբոսաշրջիկներին բժշկական ծառայություններ մատուցելու լիցենզիա են ստացել»։
Իրանի առողջապահության նախարարը «Iran Health» ցուցահանդեսի անցկացման մասին ասել է,- «Մենք ականատես եղանք հրաշալի ցուցահանդեսի և դա հպարտություն է, որ նման հնարավորություններ կան երկրում»։

Էյնոլահին այնուհետև հայտարարել է. «Արտահանումներ են իրականացվում բժշկական սարքավորումների ոլորտում, և մեր վերջին արտահանումներից է «Սինա» վիրաբույժ ռոբոտը»։
Իրանի առողջապահության նախարարն ասել է. «Մեր հպարտությունն է, որ երկրի կարիքների քառասուն տոկոսը բավարարվում է ներքին արտադրության միջոցով»:
Առողջապահական տուրիզմը կամ բժշկական զբոսաշրջությունը զբոսաշրջության այն ճյուղն է, որտեղ մարդը մեկնում է այլ երկրներ՝ նպատակ ունենալով օգտվել առաջադեմ բժշկական հաստատություններից և բուժել հիվանդությունները։ Այս երևույթը ստեղծվել և նկատվել է այն ժամանակ, երբ իրենց երկրում շատ հիվանդներ հնարավորություն չեն ունեցել օգտվել բժշկական և բուժման սարքավորումներից կամ մարդիկ մեկնել են այլ երկրներ բուժման ծախսերը նվազեցնելու նպատակով։
Հետաքրքիր է իմանալ, որ զբոսաշրջության արդյունաբերությունը համարվում է աշխարհում երրորդ կարևորագույն արդյունաբերությունը նավթի և ավտոմոբիլային արդյունաբերությունից հետո։ Զբոսաշրջության ոլորտը շատ կարևոր է հյուրընկալող երկրի եկամուտների և ապրանքաշրջանառության ավելացման հարցում, և այս ոլորտի տպավորիչ աճով այն կդառնա աշխարհում առաջին արդյունաբերությունը, որը կանխատեսվում է մոտ ապագայում։