Ստորագրվել է Թեհրանի ինովացիոն գոտու ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի, նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքի գծով փոխնախագահի, Թեհրանի քաղաքապետարանի և Թեհրանի համալսարանիի միջև ստորագրվել է «Կայուն, խելացի և կանաչ կյանք» կարգախոսով Թեհրանի ինովացիոն գոտու ստեղծման քառակողմ փոխըմբռնման հուշագիրը:
Թեհրանի համալսարանի ռեկտոր և միջոցառման հյուրընկալ Սեյյեդ Մոհամմադ Մոգիմին հայտարարելկ է. «Թեհրանի համալսարանի տեխնոլոգիական պարկի զարգացման համար մենք երկարաժամկետ նպատակներ ունենք, որոնցից ոչ մեկը հեռու չէ: Թեհրանի համալսարանի գիտատեխնիկական պարկը աշխատելու է մարդկանց բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ»:
ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ալի Զուլֆիգոլն անդրադառնալով զարգացման նպատակների առաջխաղացման գործում գիտության և տեխնիկայի դերին, ասել է. «Երկիրը պետք է առաջադիմի՝ օգտագործելով տեխնոլոգիական կարողությունները»:
Նորարարական կենտրոնի և խելացի քաղաքի ստեղծման նպատակներից մեկն է սովորական քաղաքը վերածել խելացի քաղաքի և ունենալ խելացի կառավարմ, խելացի արտադրություն, խելացի տրանսպորտ, խելացի քաղաքացիներ և խելացի առողջություն, և այս բանականությունը արդիական և արդյունավետ է յուրաքանչյուր ոլորտում:
Թեհրանի համալսարանի ինովացիոն գոտին երկրի ամենամեծ ինովացիոն գոտն է, որի նպատակն է ներգրավել ձեռներեց, տաղանդավոր մարդկանց, գիտելիքի վրա հիմնված բիզնեսներ և ներդրումներ: Կենտրոնը տեղակայված է 40 քառակուսի կիլոմետր տարածքում: