Ստորագրվել է Թեհրանի ինովացիոն գոտու ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i200586-Ստորագրվել_է_Թեհրանի_ինովացիոն_գոտու_ստեղծման_վերաբերյալ_փոխըմբռնման_հուշագիրը
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի, նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքի գծով փոխնախագահի, Թեհրանի քաղաքապետարանի և Թեհրանի համալսարանիի միջև ստորագրվել է «Կայուն, խելացի և կանաչ կյանք» կարգախոսով Թեհրանի ինովացիոն գոտու ստեղծման քառակողմ փոխըմբռնման հուշագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 07:33 Asia/Tehran
  • Ստորագրվել է Թեհրանի ինովացիոն գոտու ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի, նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքի գծով փոխնախագահի, Թեհրանի քաղաքապետարանի և Թեհրանի համալսարանիի միջև ստորագրվել է «Կայուն, խելացի և կանաչ կյանք» կարգախոսով Թեհրանի ինովացիոն գոտու ստեղծման քառակողմ փոխըմբռնման հուշագիրը:

Թեհրանի համալսարանի ռեկտոր և միջոցառման  հյուրընկալ Սեյյեդ Մոհամմադ Մոգիմին հայտարարելկ է. «Թեհրանի համալսարանի տեխնոլոգիական պարկի զարգացման համար մենք երկարաժամկետ նպատակներ ունենք, որոնցից ոչ մեկը հեռու չէ: Թեհրանի համալսարանի գիտատեխնիկական պարկը աշխատելու է մարդկանց բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ»:

ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ալի Զուլֆիգոլն անդրադառնալով  զարգացման նպատակների առաջխաղացման գործում գիտության և տեխնիկայի դերին, ասել է. «Երկիրը պետք է առաջադիմի՝ օգտագործելով տեխնոլոգիական կարողությունները»:

Նորարարական կենտրոնի  և խելացի քաղաքի ստեղծման նպատակներից մեկն է սովորական քաղաքը վերածել խելացի քաղաքի և ունենալ խելացի կառավարմ, խելացի արտադրություն, խելացի տրանսպորտ, խելացի քաղաքացիներ և խելացի առողջություն, և այս բանականությունը արդիական և արդյունավետ է յուրաքանչյուր ոլորտում:

Թեհրանի համալսարանի ինովացիոն գոտին երկրի ամենամեծ ինովացիոն գոտն է, որի նպատակն է ներգրավել ձեռներեց, տաղանդավոր մարդկանց, գիտելիքի վրա հիմնված բիզնեսներ և ներդրումներ: Կենտրոնը տեղակայված է 40 քառակուսի կիլոմետր տարածքում: