Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Քեյփթաուն
https://parstoday.ir/hy/news/iran-i200598-Ամիր_Աբդոլլահյանը_ժամանել_է_Քեյփթաուն
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով այցելել է Հարավաաֆրիկյան Հանրապետություն BRICS-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով, այսօր (հինգշաբթի) ժամանել է Քեյփթաունի օդանավակայան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 11:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Քեյփթաուն

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով այցելել է Հարավաաֆրիկյան Հանրապետություն BRICS-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով, այսօր (հինգշաբթի) ժամանել է Քեյփթաունի օդանավակայան։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ  BRICS-ի արտգործնախարարների հանդիպումը հունիսի 2-ին տեղի կունենա Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ)  Քեյփթաուն քաղաքում:

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտգործնախարար Նալեդի Պանդորը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանին հրավիրել է մասնակցելու այդ նիստին:

BRICS-ի խմբում ընդգրկված են աշխարհի զարգացող տնտեսական երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնք կազմում են աշխարհի բնակչության մոտ կեսը։ Այս երկրներն զբաղեցնում են աշխարհի տարածքի 30%-ը, և աշխարհում կատարված ներդրումների մեկ չորրորդը  ներգրավված է հենց այդ երկրներում։

BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի  կունենա Հարավաֆրիկյան Հանրապետության  Քեյփթաուն քաղաքում, լավ հնարավորություն է ուրվագծելու այս տնտեսական միությանն անդամակցելու Իրանի տեսլականն ու ծրագրերը, ինչպես նաև այս խմբի անդամների հետ խորհրդակցելու՝ Իրանի  Իսլամական Հանրապետության անդամակցությունը հեշտացնելու համար: