Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Քեյփթաուն
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով այցելել է Հարավաաֆրիկյան Հանրապետություն BRICS-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով, այսօր (հինգշաբթի) ժամանել է Քեյփթաունի օդանավակայան։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ BRICS-ի արտգործնախարարների հանդիպումը հունիսի 2-ին տեղի կունենա Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Քեյփթաուն քաղաքում:
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտգործնախարար Նալեդի Պանդորը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանին հրավիրել է մասնակցելու այդ նիստին:
BRICS-ի խմբում ընդգրկված են աշխարհի զարգացող տնտեսական երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնք կազմում են աշխարհի բնակչության մոտ կեսը։ Այս երկրներն զբաղեցնում են աշխարհի տարածքի 30%-ը, և աշխարհում կատարված ներդրումների մեկ չորրորդը ներգրավված է հենց այդ երկրներում։
BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի կունենա Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում, լավ հնարավորություն է ուրվագծելու այս տնտեսական միությանն անդամակցելու Իրանի տեսլականն ու ծրագրերը, ինչպես նաև այս խմբի անդամների հետ խորհրդակցելու՝ Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը հեշտացնելու համար: