Իրանի հունահռոմեական ոճի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում
https://parstoday.ir/hy/news/iran-i200600-Իրանի_հունահռոմեական_ոճի_ըմբիշները_6_մեդալ_են_նվաճել_Բենուր_Փաշայանի_միջազգային_հուշամրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իրանի հավաքականն ավարտեց իր աշխատանքը Հայաստանում անցկացված Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 11:52 Asia/Tehran
  • Իրանի հունահռոմեական ոճի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իրանի հավաքականն ավարտեց իր աշխատանքը Հայաստանում անցկացված Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Parstoday լրատվական գործակալության հայերեն բաժնի փոխանցմամբ՝Մայիսի 30-31-ը  Երևանի «Դինամո» մազրադահլիճում կայացավ  հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարը:

Այս մրցաշարում  130 կգ քաշային Ֆարդին Հեդայաթին նվաճել է ոսկե մեդալ, 97 կգ քաշային Ամիրռեզա Աքբարին նվաճել է արծաթե մեդալ,և  55 կգ քաշային Սեյեդ Արաշ Նեգահդարին , 63 կգ քաշային  Ռեզա Ղեյթասին և  72 կգ քաշային Մորթեզա Փուր Իսան և 87 կգ քաշային  Ամիրռեզա Մորադյանը նվաճել են բրոնզե մեդալներ: