Իրանի հունահռոմեական ոճի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում
Հունիս 01, 2023 11:52 Asia/Tehran
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իրանի հավաքականն ավարտեց իր աշխատանքը Հայաստանում անցկացված Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Parstoday լրատվական գործակալության հայերեն բաժնի փոխանցմամբ՝Մայիսի 30-31-ը Երևանի «Դինամո» մազրադահլիճում կայացավ հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարը:
Այս մրցաշարում 130 կգ քաշային Ֆարդին Հեդայաթին նվաճել է ոսկե մեդալ, 97 կգ քաշային Ամիրռեզա Աքբարին նվաճել է արծաթե մեդալ,և 55 կգ քաշային Սեյեդ Արաշ Նեգահդարին , 63 կգ քաշային Ռեզա Ղեյթասին և 72 կգ քաշային Մորթեզա Փուր Իսան և 87 կգ քաշային Ամիրռեզա Մորադյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Պիտակ