Գեներալ-մայոր Սալամի. Թշնամին անզոր է Իրանի դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i200624-Գեներալ_մայոր_Սալամի._Թշնամին_անզոր_է_Իրանի_դիմաց
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի ժողովուրդը Աստծո օգնությամբ ու ժողովրդի համբերատարությամբ չեզոքացրել է տնտեսական պատժամիջոցներն ու թշնամիների կախարդանքը»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 16:04 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի. Թշնամին անզոր է  Իրանի  դիմաց

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի ժողովուրդը Աստծո օգնությամբ ու ժողովրդի համբերատարությամբ չեզոքացրել է տնտեսական պատժամիջոցներն ու թշնամիների կախարդանքը»

Parstoday լրատվական գործակալության հայերեն բաժնի փոխանցմամբ՝Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը՝    Իրանի հյուսիս-արևելքում գտնվող  Խորասան Ռազավիի և  Սաբզեվարի երկու հազար նահատակների հիշատակին նվիրված Ազգային Կոնգրեսում  նշելով, որ Իրանի ժողովրդի  դիմադրությունն ու վեհությունը,  ծնկի է բերել թշնամուն հավելել է. «Թշնամին չնայած շարունակական  ձախողումներին,  ն չի հրաժարվել իր դավադրություններից, նա խաբել է ինքն իրեն և  հույսեր փայփայել մշուշոտ ապագայի հետ կապված, բայց  պետք է իմանա,որ Իրանի ժողովուրդը զգոն ու արթուն է և գիտի ինչպես պաշտպանել իր ինքնությունը, պատիվը, անկախությունը, ազատությունը և իսլամը:

Գեներալ-մայոր Սալամին ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է հոգեբանական, քաղաքական, մշակութային և տնտեսական  համաշխարհային գրոհի թիրախում, և սա իմպերիալիստական աշխարհի նախագիծն է՝ ստիպելու Իրանի ժողովրդին հանձնվել»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելել է. « Վերջին ամիսներին տեսանելի են դարձել օկուպացված  տարածքներում հարյուր հազարավոր մարդկանց բողոքի ցույցերը և անվտանգությունն ապահովելու սիոնիստների անկարողությունը, ինչպես նաև արևմտյան որոշ երկրների խնդիրները. իսկ դրանց դիմաց  Իսլամական Հանրապետության դրոշն աշխարհում ավելի է բարձրացվել: