Ծովակալ Իրանին. Ձևավորվում է Իրանի ռազմածովային դաշինքը տարածաշրջանի երկրների հետ
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Շուտով կստեղծվի Իրանի ռազմածովային ուժերի համատեղ կոալիցիան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի և Իրաքի հետ»։
Ըստ ռադըոհեռուստատեսության լրատվական գործակալության, ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին այսօր Ղոմում (Թեհրանի հարավ) ուրբաթօրյա աղոթքի քարոզից առաջ իր ելույթում ասել է, որ ռազմածովային դաշինքը, որը նախկինում ձևավորվել էր Ռուսաստանի, Չինաստանի, Օմանի և Պակիստանի հետ, շուտով կձևավորվի Հնդկաստանի և տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի և Իրաքի հետ։
ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարը ընդգծեց. «Այս կոալիցիայի ձևավորմամբ մենք շուտով տարածաշրջանը կտեսնենք զերծ ցանկացած չարդարացված ուժերից»։
Ծովակալ Իրանին նշել է. «Մենք ուրախ ենք, որ տարածաշրջանի երկրները հավատացել են, որ ծովային անվտանգության հաստատումը կախված է տարածաշրջանի երկրների ավելի մեծ սիներգիայից և համագործակցությունից»։
Անդրադառնալով Իրանի բանակի ՌԾՈւ 86-րդ նավատորմի հաջող առաքելությանը, ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարն ասաց. «Այսօր, շնորհիվ միջազգային ջրերում բանակի ռազմածովային նավատորմի խիզախ և հզոր ներկայության, եղել են բազմաթիվ խնդրանքներ տարածաշրջանի երկրներից և տարածաշրջանից դուրս՝ մարտական և առևտրային նավերի կառուցման համար գիտելիքների և տեխնոլոգիաների ուսուցման և փոխանցման վերաբերյալ»: