Քանանի. Իրանի դերը միջազգային ասպարեզում կավելանա՝ ի շահ բազմակողմանիության
https://parstoday.ir/hy/news/iran-i200698-Քանանի._Իրանի_դերը_միջազգային_ասպարեզում_կավելանա_ի_շահ_բազմակողմանիության
Իրանի ԱԳՆ խոսնակը միջազգային ասպարեզում Իրանի կառուցողական դերը համարել է բազմակողմանիության մեծացման օգտին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2023 07:53 Asia/Tehran
  • Քանանի. Իրանի դերը միջազգային ասպարեզում կավելանա՝ ի շահ բազմակողմանիության

Իրանի ԱԳՆ խոսնակը միջազգային ասպարեզում Իրանի կառուցողական դերը համարել է բազմակողմանիության մեծացման օգտին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, շաբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին թվիթերյան իր միկրոբլոգում Հարավային Աֆրիկայում BRICS-ի վերջին գագաթնաժողովում իրանական պատվիրակության ներկայության վերաբերյալ գրել է. «BRICS+ գագաթնաժողովը Հարավային Աֆրիկայում Եվ շուրջ 10 կարևոր և բովանդակալից երկկողմ հանդիպումները ևս մեկ անգամ ցույց տվեցին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության դինամիկան միջազգային ասպարեզում»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն հավելել է. «Իրանի կառուցողական դերը միջազգային ասպարեզում կավելանա՝ ի շահ բազմակողմանիության»։