Քանանի. Իրանի դերը միջազգային ասպարեզում կավելանա՝ ի շահ բազմակողմանիության
Հունիս 03, 2023 07:53 Asia/Tehran
Իրանի ԱԳՆ խոսնակը միջազգային ասպարեզում Իրանի կառուցողական դերը համարել է բազմակողմանիության մեծացման օգտին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, շաբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին թվիթերյան իր միկրոբլոգում Հարավային Աֆրիկայում BRICS-ի վերջին գագաթնաժողովում իրանական պատվիրակության ներկայության վերաբերյալ գրել է. «BRICS+ գագաթնաժողովը Հարավային Աֆրիկայում Եվ շուրջ 10 կարևոր և բովանդակալից երկկողմ հանդիպումները ևս մեկ անգամ ցույց տվեցին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության դինամիկան միջազգային ասպարեզում»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն հավելել է. «Իրանի կառուցողական դերը միջազգային ասպարեզում կավելանա՝ ի շահ բազմակողմանիության»։
Պիտակ