Հունիս 06, 2023 10:36 Asia/Tehran

Այսօր (երեքշաբթի) տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի «Հիպերսոնիկ» հրթիռի շնորհանդեսը։

Այսօր առավոտյան (երեքշաբթի) Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և հեղափոխության պահապանների օդատիեզերական ուժերի հրամանատար՝ բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի ներկայությամբ կայացել է «Ֆաթթահ» անունով գերձայնային «Հիպերսոնիկ» հրթիռի շնորհանդեսը:

Հիպերձայնային հրթիռները նորագույն զենքերից և սարքավորումներից են, որոնք այսօր արտադրվում և օգտագործվում են այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը:

Հիպերձայնային հրթիռների արագությունը  5-ից 25 անգամ գերազանցում է ձայնի արագությունը: Այսինքն, պետք է ասել, որ հիպերձայնային հրթիռների նվազագույն արագությունը կազմում է ժամում 3500 մղոն (ժամում 5633 կիլոմետր), որը կազմում է մոտ մեկ մղոն/վրկ (ժամում 1600 կիլոմետր)։

Ձայնի արագությունը գերազանցելը (5-ից 25 ձայնի արագություն), ռադիոալիքների արգելափակումը, բարձր մանևրելու ունակությունը և ուղղությունը փոխելը, ռադարից խուսափելը և ուղու անկանխատեսելիությունը հիպերձայնային հրթիռների հիմնական բնութագրերն են:

Այս հրթիռներն օգտագործվում են ոչնչացնելու թիրախները, որոնք գտնվում են հեռավոր հեռավորությունների վրա կամ թիրախներ, որոնք պետք է արագ ոչնչացվեն։ Այդ թիրախների թվում են այնպիսի ռազմավարական կործանիչներ, ինչպիսիք են B-52-ը և հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգերը:

Հիպերձայնային հրթիռային շարժիչները Scramjet տիպի շարժիչների մաս են կազմում, որոնք կարող են հրթիռներին ավելի մեծ արագությամբ մղել թիրախներին խոցելու համար: