Ամիր Աբդոլլահյան. Հնարավոր չէ Իրանին մեկուսացնել
https://parstoday.ir/hy/news/iran-i200864-Ամիր_Աբդոլլահյան._Հնարավոր_չէ_Իրանին_մեկուսացնել
Իրանի արտաքին գործերի նախարարը, դիմելով ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցներին, հայտարարել է, որ Իրանին մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2023 12:45 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Հնարավոր չէ Իրանին մեկուսացնել

Իրանի արտաքին գործերի նախարարը, դիմելով ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցներին, հայտարարել է, որ Իրանին մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվել է։

PressTV-ին տված բացառիկ հարցազրույցում նշելով, որ Իրանի ակտիվ ներկայությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում և վերջերս  BRICS-ում ցույց է տալիս, որ Իրանին մեկուսացնելու  համաշխարհային քաղաքականությունը ձախողվել է, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է,-«ԻԻՀ-ը կտրականապես դեմ է միակողմանիությանը, սակայն առավելագույնս օգտագործում է բազմակողմանիության շրջանակներում առկա հնարավորությունները»։

Անդրադառնալով BRICS-ին միանալու Իրանի ծրագրին և նշելով, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կենտրոնանում է բազմակողմանիության ամրապնդման վրա, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. -«Մենք կարող ենք օգտագործել BRICS-ի կարողությունները բազմակողմանիությունը խթանելու  և  անդամ երկրների հետ առևտրի ծավալները մեծացնելու   և  հօգուտ Իրանի ժողովրդի՝ տնտեսական համագործակցություններն ամրապնդելու համար»:

Անդրադառնալով BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է, -«Տարածաշրջանային մակարդակով տնտեսական, առևտրային, մշակութային և զբոսաշրջային համագործակցության զարգացումը կարող է երաշխավորել տարածաշրջանի անվտանգությունը»։

Ընդգծելով նոր աշխարհակարգի առաջացումը և մարտահրավեր նետելով  ԱՄՆ-ի հեգեմոնիային՝ Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է,-«Դաշինքներն ու կոալիցիաները, ինչպիսիք են Շանհայի համագործակցության խորհուրդը և BRICS-ը, նոր աշխարհակարգում ազդեցիկ  դերակատարներ են»:

BRICS-ի երկրները կազմում են աշխարհի բնակչության մոտ 42 տոկոսը, համախառն ազգային արդյունքի մոտ մեկ չորրորդը  և աշխարհի  տարածքի մոտ մեկ երրորդը։ Նրա անդամ երկրներից երկուսը՝ Ռուսաստանը և Չինաստանը Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են, և մյուս երեք անդամներ՝ Բրազիլիան, Հնդկաստան  և Հարավային Աֆրիկան ցանկանում են դառնալ  Անվտանգության խորհրդի մշտական անդամ և փոխել այս կազմակերպության կառուցվածքը։