Ամերիկյան պարբերականը խոստովանել է Իրանի հրթիռային հզորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i200932-Ամերիկյան_պարբերականը_խոստովանել_է_Իրանի_հրթիռային_հզորությունը
Ամերիկյան Missile Threat կայքը, մի զեկույցում համեմատել է Իրանի և Սիոնիստական ​​ռեժիմի հրթիռային հզորությունը, Իրանի կողմից «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի շնորհանդեսից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2023 13:36 Asia/Tehran
  • Ամերիկյան պարբերականը խոստովանել է Իրանի հրթիռային հզորությունը

Ամերիկյան Missile Threat կայքը, մի զեկույցում համեմատել է Իրանի և Սիոնիստական ​​ռեժիմի հրթիռային հզորությունը, Իրանի կողմից «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի շնորհանդեսից հետո:

Ամերիկյան Missile Threat կայքը Ֆաթթահ հիպերձայնային հրթիռի փորձարկման հետ կապված զեկույցում գրել է. «Իրանը նոր հրթիռ է փորձարկել, որն ունակ է ծայրահեղ արագությամբ շարժվել դեպի թիրախներ, այնպես, որ դասական հակահրթիռային պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն որսալու այն»։

Այս զեկույցում նշվում է, որ «Ֆաթթահ» հրթիռը կարող է 14 անգամ գերազանցելով ձայնի արագությանը,այսինքն՝ 1 ժամում 1235 կիլոմետր արագությամբ արձակվել իր թիրախների ուղղությամբ։

Այս զեկույցի շարունակության մեջ նշված, որ Իրանն ունենալով կարճ, միջին և մեծ հեռահարության հրթիռների հզոր պաշարներ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ գտնվում է աշխարհի առաջատար հրթիռային տերությունների շարքում: 

Ամերիկյան այս կայքը հիմնվելով մինչև 2021 թվականը տրամադրված զեկույցների վրա  անդրադարձել է Իրանի հրթիռային կարողությանը և ներկայացրել է այնպիսի հրթիռների, ինչպիսիք են Էմադ, Ղադեր-1, Ֆաթեհ-110, Ֆաթեհ- 313, Խոռամշահր, Ղիամ -1, Ռաադ, Սաֆիր, Սեջիլ, Շահաբ 1 - 2 - 3, Սիմորղ, Սումար, Թոնդար և Զոլֆաղարը:

Ամերիկյան Missile Threat կայքը նաև անդրադարձել է Սիոնիստական ​​ռեժիմի արտադրած հրթիռներին, որոնք բազմազանությամբ չեն կարող համեմատվել իրանական հրթիռների հետ։