Ռայիսին Թավրիզում կմասնակցի մի շարք շինարարական նախագծերի մեկնարկի արարողությանը
Հունիս 08, 2023 06:05 Asia/Tehran
Հինգշաբթի օրն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Թավրիզ, որտեղ կամսնակցի մեկ տասնյակ քաղաքացիական, արդյունաբերական, հանքարդյունաբերական, գյուղատնտեսական և մշակութային նախագծերի բացման արարողությանը:
Նահանգային երկօրյա այցի շրջանակում Ռայիսին կմասնակցի նաև Բոստանաբադ-Թավրիզ երկաթուղու բացման արարողությանը:
Օդակայարանում լրագրողների հետ ճեպազրույցում նախագահն ասել է. «Այս այցի ընթացքում ծանոթանալու եմ Արևելյան Ատրպատական կատարած նախորդ այցի ժամանակ տրված հրահանգների իրականացման ընթացքին: Նահանգում դրական քայլեր են արվել բնակարանաշինության ոլորտում, բայց դրանք պետք է ավարտին հասցվեն»։
Պիտակ