Քանանի. Իրանի հրթիռային ծրագիրն օրինական է և հիմնված միջազգային իրավունքի վրա
Նշելով, որ ԶՈՒ ռազմավարական ձեռքբերումները հնարավրություն են տալիս դիմակայել արտաքին սպառնալիքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հավելել է. «Իրանի հրթիռային ծրագիրն օրինական է և հիմնված միջազգային իրավունքի վրա»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մերժելով Իրանի կողմից ներկայացաված «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարությունները, Նասեր Քանանին նշել է. «ԻԻՀ հրթիռային գործունեությունը կրում է պաշտպանական բնույթ, օրինական է և հիմնված միջազգային իրավունքի վրա»։
Նա հավելել է. «Այն երկրները, որոնք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջուկային փորձարկումների, չտարածման պայմանագրի և միջուկային հրթիռների տեղակայման հարցերում իրենց միջազգային պարտավորություններն անտեսելու, տարածաշրջանային և միջազգային հարցերում կործանարար դեր խաղալու երկար ու հստակ պատմություն ունեն, իրավունք չունեն մեկնաբանել Իրանի հրթիռային օրինական ծրագիրը»:
Նասեր Քանանին նշել է. «Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Ավստրալիայի կողմից ACS (Association of caribbean states) համաձայնագրի կնքումը, տեխնոլոգիան և բարձր հարստացված ուրանը ոչ միջուկային երկիր փոխանցելու հարցում միջուկային երկրների քաղաքականացված ու խտրական մոտեցման վառ պրինակ է, որը հակասում է Չտարածման պայմանագրին»:
Քանանին բարձր է գնահատել ԻԻՀ ԶՈՒ շարունակական ջանքերն ու ռազմավարական ձեռքբերումները՝ երկրի պաշտպանական հիմքի ամրապնդման գործում և նշելով, որ դա արտաքին սպառնալիքներին դիմակայելու և Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությունը պաշտպանելու ճիշտ և արդյունավետ միջոց է: