Իրանի հարավում կկառուցվի 1080 մեգավատ հզորությամբ 2 ատոմային էլեկտրակայան
https://parstoday.ir/hy/news/iran-i200970-Իրանի_հարավում_կկառուցվի_1080_մեգավատ_հզորությամբ_2_ատոմային_էլեկտրակայան
Անդրադառնալով Բուշեհրում 1080 մեգավատ հզորությամբ 2 ատոմային էլեկտրակայանների շինարարության մեկնարկին, նահանգապետ Ահմադ Մոհամմադիզադեն ասել է. «Էլեկտրակայաները նախագծվել և կառուցվել են երիտասարդ իրանցի ճարտարագետների ջանքերով»:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 08, 2023 07:20 Asia/Tehran
  • Իրանի հարավում կկառուցվի 1080 մեգավատ հզորությամբ 2 ատոմային էլեկտրակայան

Անդրադառնալով Բուշեհրում 1080 մեգավատ հզորությամբ 2 ատոմային էլեկտրակայանների շինարարության մեկնարկին, նահանգապետ Ահմադ Մոհամմադիզադեն ասել է. «Էլեկտրակայաները նախագծվել և կառուցվել են երիտասարդ իրանցի ճարտարագետների ջանքերով»:

Նշելով, որ այսօր իրանցի երիտասարդ մասնագետներն իրականացնում են տարբեր նախագծեր, Մոհամմադիզադեն հավելել է. «Նախքան Իսլամական հեղափոխությունը Բուշերի ատոմակայանի կառուցման ժամանակ  բոլոր նեղ մասնագիտական ոլորտներում ներգրավված էին արտասահմանցիներ, իսկ իրանցիներն աշխատում էին միայն որպես սովորական բանվորներ»։

Նշելով, որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հսկայական փոփոխություններ են կատարվել բոլոր կարևոր ու մասնագիտացված ոլորտներում և ծրագրերի ու նախագծերի կառուցման մեջ, նա հավելել է. «Բուշերում մեկնարկել է 2 ատոմակայանների շինարարությունը՝ յուրաքանչյուրը 1080 մեգավատ ատոմային էներգիայի հզորությամբ»։

Բուշերի նահանգապետը հայտարարել է, որ  2 ատոմակայանների կառուցման նախագծում ներգրավված են իրանցի երիտասարդ ինժեներներ և կապալառու ընկերություններ: Նա հավելել է. «Այս 2 նախագծերում նույնիսկ մեկ օտարերկրյա աշխատող չկա, և այդ ատոմակայանների բոլոր գործառնական քայլերն իրականացվում են իրանցի փորձագետների կողմից»:

Անդրադառնալով նահանգում 4 ամբարտակների կառուցմանը, Մոհամմադիզադեն ասել է. «Բաղան, Դալքի, Բահուշ և Դաշտ Փանլանգ ամբարտռակները, յուրաքանչյուրը ավելի քան 400 միլիոն խորանարդ մետր հզորությամբ, կառուցվում են իրանցի փորձագետների և կապալառուների կողմից Բուշեհր նահանգում: Այդ կապալառուները մասնակցում են նաև հարևան երկրներում ամբարտակների կառուցմանը»:

Նշելով, որ դա  իրանցի փորձագետների հեղաինակության օրինակն է, նա հայտարարել է. «Դա հնարավոր է եղել իմամ Խոմեյնու և ԻԻՀ գերագույն առաջնորդի շնորհիվ»: