Ռայիսի. Մենք հպարտանում ենք այն զինված ուժերով, որոնք արտադրում են հրթիռներ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Մենք հպարտանում ենք այն զինված ուժերով, որոնք այսօր արտադրում են հրթիռներ և ապշեցնում աշխարհին»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (հինգշաբթի) այցելել է Արևելյան Ատրպատական նահանգ և մասնակցել 220 արտադրամասերի վերականգնման առիթով կազմակերպված տոնակատարությանը:
13-րդ կառավարության՝ Արևելյան Ատրպատական կատարած երկրորդ այցի մեկնարկին, նախագահ Ռայիսին այցելել է Չարմշահր արդյունաբերական ավան, որտեղ այցելելով այս ավանի արտադրամասերից մեկը՝ մոտիկից ծանոթացել է դրա գործունեությանը։
«Իրան Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ նախագահն այս արարողության ժամանակ ասել է. «Հրթիռներ պատրաստելը պատիվ է, և մենք հպարտանում ենք այն զինված ուժերով, որոնք այսօր արտադրում են հրթիռներ, ինչը ապշեցնում է աշխարհին»։
Նախագահը հավելել է.-«Կառավարությունն ու խորհրդարանն պարտավորություն ունեն աջակցել արտադրողներին, և անշուշտ պետք է իմանաք, որ կստանաք և՛ ֆինանսական, և՛ դատական աջակցություն»։
Ռայիսին նաև ասել է,-«Թշնամին չի ուզում, որ մենք երկրում արտադրություն և զբաղվածություն ունենանք, այլ ուզում է, որ մենք գործազրկություն և եկամտի պակաս ունենանք, որպեսզի հանձնվենք իրենց»։