ԻՀՊԿ ՌԾՈՒ ուժերը հայտնաբերել ու փրկել են մոլորված ձկնորսներին
ԻՀՊԿ ՌԾՈՒ ուժերը Պարսից ծոցի ջրերում հայտնաբերել ու փրկել են մոլորված ձկնորսներին:
Երեք օր առաջ հաղորդվել էր, որ Պարսից ծոցում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, Բոմոսի կղզուց երկու ձկնորսների տեղափոխող ձկնորսական նավը շարժիչի խափանման և GPS-ի աշխատանքի խափանման հետևանքով մոլորվել է:
Հաղորդումից անմիջապես հետո, ԻՀՊԿ նավատորմի հինգերորդ շրջանի հետախուզական և օպերատիվ ստորաբաժանումները անօդաչու սարքերի և ծովային պարեկության հետախուզական համակարգերի կիրառմամբ, ԱՄԷ-ի ջրերի մոտ հայտնաբերել ու փրկել են ձկնորսներին:
Ձկնորսների ընտանիքները շնորհակալություն են կորպուսի ռազմածովային ուժերին՝ մարդասիրական գործողությունների և անկեղծ ջանքերի համար։
Ժողովրդին և Պարսից ծոցի ձկնորսներին օգնելը ԻՀՊԿ ծովուժի առաքելություններից մեկն է, որը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում կայուն անվտանգության ապահովմանը զուգահեռ, հաջողությամբ իրականացնում է նաև այդ առաքելությունը: