ԻՀՊԿ ՌԾՈՒ ուժերը հայտնաբերել ու փրկել են մոլորված ձկնորսներին
https://parstoday.ir/hy/news/iran-i201028-ԻՀՊԿ_ՌԾՈՒ_ուժերը_հայտնաբերել_ու_փրկել_են_մոլորված_ձկնորսներին
ԻՀՊԿ ՌԾՈՒ ուժերը Պարսից ծոցի ջրերում հայտնաբերել ու փրկել են մոլորված ձկնորսներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2023 07:35 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ՌԾՈՒ ուժերը հայտնաբերել ու փրկել են մոլորված  ձկնորսներին

ԻՀՊԿ ՌԾՈՒ ուժերը Պարսից ծոցի ջրերում հայտնաբերել ու փրկել են մոլորված ձկնորսներին:

Երեք օր առաջ հաղորդվել էր, որ Պարսից ծոցում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով,  Բոմոսի կղզուց երկու ձկնորսների տեղափոխող ձկնորսական նավը շարժիչի խափանման և GPS-ի աշխատանքի խափանման հետևանքով մոլորվել է:  

Հաղորդումից անմիջապես հետո, ԻՀՊԿ նավատորմի հինգերորդ շրջանի հետախուզական և օպերատիվ ստորաբաժանումները անօդաչու սարքերի և ծովային պարեկության հետախուզական համակարգերի կիրառմամբ, ԱՄԷ-ի ջրերի մոտ հայտնաբերել ու փրկել են ձկնորսներին:

Ձկնորսների ընտանիքները շնորհակալություն են  կորպուսի ռազմածովային ուժերին՝ մարդասիրական գործողությունների և անկեղծ ջանքերի համար։

Ժողովրդին  և Պարսից ծոցի ձկնորսներին օգնելը ԻՀՊԿ ծովուժի առաքելություններից մեկն է, որը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում կայուն անվտանգության ապահովմանը զուգահեռ, հաջողությամբ իրականացնում է նաև այդ առաքելությունը: