Մեկնաբանություն- Իրանի, Չինաստանի և Պակիստանի առաջին եռակողմ հանդիպումը՝ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով
(last modified Fri, 09 Jun 2023 07:55:03 GMT )
Հունիս 09, 2023 11:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի, Չինաստանի և Պակիստանի առաջին եռակողմ հանդիպումը՝ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով

Պեկինում կայացել է Իրանի, Չինաստանի և Պակիստանի եռակողմ հանդիպումը՝ անվտանգության սպառնալիքների և ահաբեկչության դեմ պայքարի թեմայով:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության դեմ   տարածաշրջանային պայքարը: Որոշում է  կայացվել ինստիտուցիոնալացնել Չինաստանի, Իրանի և Պակիստանի միջև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ խորհրդատվական մեխանիզմը:

Թեև հանդիպմանը քննարկված թեմաների մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել, սակայն այն կարելի է դիտարկել որպես տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ  ընդհանուր մտահոգությունների արտացոլում, քանի որ  երեք երկրները, բացի  սահմանակից որոշ շրջաններում ահաբեկիչների գործունեությանն ականատես լինելուց, մտահոգված են տարածաշրջանում, այդ թվում նաև Աֆղնաստանում ահաբեկչական խմբավորումների ներկայությամբ:

Ահաբեկչական խմբավորումների մեծ մասն ազատորեն գործում է Աֆղանստանում, և չնայած բազմաթիվ պահանջներին, թալիբները զսպող և լուրջ գործողություններ չեն ձեռնարկել նրանց դեմ, մինչդեռ այդ խմբավորումները տարածաշրջանում անապահովություն և բռնություն ստեղծելու պոտենցիալ կարողություն ունեն, հատկապես հարևան երկրների համար, ինչպիսիք են Իրանը, Պակիստանը և Չինաստանը։

Իրան-Պակիստան սահմանի անվտանգության հարցը նույնպես այն կարևոր գործոններից է, որը խնդիրներ է առաջացրել երկու երկրների համար: Այդ ահաբեկչական խմբավորումների մասը գործում է արտասահմանյան ծառայությունների աջակցությամբ։

Անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների պատճառով Պակիստանը վերջին տարիներին դարձել է ահաբեկչական շարժումների ապահով ապաստարան, հատկապես այնպիսի շարժումների համար, ինչպիսին է Ջեյշ օլ-Զոլմը, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացնում Իրանի դեմ:

Հաջորդ կետը, որ կարևոր է, հանդիպումը Չիանստանի կողմից հյուրընկալելու և դրան Պեկինի մասնակցության փաստն է: Պակիստանում, Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվության աճը մտահոգում է Չինաստանին, որը այս տարածաշրջանում մեծ շահեր ունի, հատկապես էներգետիկայի և առևտրի ոլորտներում։

Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի իրականացման հարցում Չիանստանի հետ համագործակցության հիմնական տարբերակներից են,  հետևաբար, այս տարածաշրջանում անվտանգության հաստատումը շատ կարևոր է Պեկինի համար։

Այս առումով Պեկինը փորձում է  դաշինքների և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ՏՀԿ-ն,  և զարգացնել համագործակցությունն այս տարածաշրջանի կարևոր երկրների հետ, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել  ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ:

Իրանը կարևորում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը:  Թեհրանը մշտապես  հայտարարել է տարածաշրջանի երկրների հետ այս ոլորտում համագործակցելու իր պատրաստակամության մասին։

Ելնելով դրանից՝ Իրանի, Չինաստանի և Պակիստանի անվտանգության հանդիպման անցկացումը կարող է գնահատվել որպես ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում տարածաշրջանային մերձեցման և համագործակցության ուղղությամբ արված արդյունավետ քայլ: