Ծովակալ Իրանի. «Դենա» նավակործանին բարձրացրել է աշխարհում Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակության դրոշը
https://parstoday.ir/hy/news/iran-i201042-Ծովակալ_Իրանի._Դենա_նավակործանին_բարձրացրել_է_աշխարհում_Իրանի_Իսլամական_Հանրապետության_հեղինակության_դրոշը
ԻԻՀ բանակի ՌԾՈւ հրամանատարն ասել է. «Դենա նավակործանիի մեծ առաքելությունն իրականացնելու համար օգտագործվել են ներքին բոլոր հնարավորությունները, և համակարգի, հեղափոխության և Իսլամական Հանրապետության սուրբ դրոշը բարձրացվել է համաշխարհային ասպարեզ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2023 12:42 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. «Դենա» նավակործանին բարձրացրել է աշխարհում Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակության դրոշը

ԻԻՀ բանակի ՌԾՈւ հրամանատարն ասել է. «Դենա նավակործանիի մեծ առաքելությունն իրականացնելու համար օգտագործվել են ներքին բոլոր հնարավորությունները, և համակարգի, հեղափոխության և Իսլամական Հանրապետության սուրբ դրոշը բարձրացվել է համաշխարհային ասպարեզ»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԻԻՀ բանակի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին, ուրբաթ օրը Ռազավի սրբավայրում ուրբաթօրյա աղոթքի քարոզից առաջ ունեցած իր ելույթում հավելեց. «Օվկիանոսներում Դենա նավակործանիի հաջող առաքելությունը Իրանի երիտասարդության նվերն էր տարածաշրջանի ժողովրդին և Իսլամական Հանրապետության հպարտությունն է, որ համակարգի նավագնացության անվտանգությունը միջազգային ջրերի խորքերում և աշխարհաքաղաքական ու ռազմավարական խորքում, փոփոխվել հազարավոր կիլոմետրերներով»:

Ծովակալ Իրանին հավելեց. «ԻԻՀ ՌԾՈւ առաջին անգամ իր ներքին ուժը գործադրելով և ԻԻՀ գերագույն առաջնորդի թույլտվությամբ օվկիանոսների սրտում կատարեց այս բարդ առաքելությունը և թշնամիներին մատնեց բազմաթիվ անորոշություններով»։

Ծովակալ Իրանին ընդգծեց. «Մենք աշխարհին ապացուցեցինք, որ իրանական նավակործանին լոզունգ չէ, և որ մենք իրանական մշակույթով բարձր ենք պահել կրոնական, քաղաքական, միջազգային, ռազմական և արդյունաբերական ոլորտներում ԻԻՀ դրոշը»։