Իրանի Կառավարության քաղաքականությունը՝ տարածաշրջանի և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումն է
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխղեկավարն ասել է.-«Իրանի 13-րդ կառավարության հիմնական տնտեսական քաղաքականություններից մեկը տարածաշրջանի և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումն է»։
Ինչպես հաղորդում է Prastoday-ի հայերեն բաժինը, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխղեկավար Ֆարզադ Փիլթանն Իրանի առևտրի պալատում կայացած Իրան-Թուրքիա տնտեսական համաժողովում ասել է,-«Թուրքիան նշանակալի դեր և ներդրում ունի Իրանի տնտեսական ծրագրերում, և երկու երկրների միջև առևտրի ներկայիս ծավալները կազմում են 15 միլիարդ դոլար»։
Փիլթանի խոսքով՝Իրանի տեխնիկական և ինժեներական ծառայությունները անշուշտ շատ կողմնակիցներ ունեն Թուրքիայի շուկայում, և երկու երկրների պետական պայմանավորվածությունների համաձայն, հնարավոր է, որ տարեկան համատեղ առևտրի ծավալը հասցնել 15 միլիարդ դոլարի, իսկ մասնավոր հատվածը պետք է հիմնական դերակատարություն ունենա այս ոլորտում:
Իրան-Թուրքիա Առևտրի պալատի նախագահ Մեհրդադ Սաադաթն անդրադառնալով վերջին տարիներին Թուրքիայի տնտեսության մեծ ծավալին և Իրանի ու Թուրքիայի միջև լայնածավալ տնտեսական համագործակցությանը, ասել է,-«Չնայած հարաբերությունների զարգացմանը, Իրանի մասնաբաժինը այս խոշոր շուկայում դեռ շարունակում է մնալ սահմանափակ»:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիան Իրանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, և այդ դերակատարությունը կարելի է ավելի ակտիվացնել: