Իրանի Կառավարության քաղաքականությունը՝ տարածաշրջանի և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i201168-Իրանի_Կառավարության_քաղաքականությունը_տարածաշրջանի_և_հարևան_երկրների_հետ_առևտրային_հարաբերությունների_զարգացումն_է
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխղեկավարն ասել է.-«Իրանի 13-րդ կառավարության հիմնական տնտեսական քաղաքականություններից մեկը տարածաշրջանի և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2023 13:35 Asia/Tehran
  • Իրանի Կառավարության քաղաքականությունը՝ տարածաշրջանի  և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումն է

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխղեկավարն ասել է.-«Իրանի 13-րդ կառավարության հիմնական տնտեսական քաղաքականություններից մեկը տարածաշրջանի և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումն է»։

Ինչպես հաղորդում է Prastoday-ի հայերեն բաժինը, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության   փոխղեկավար Ֆարզադ Փիլթանն  Իրանի առևտրի պալատում կայացած Իրան-Թուրքիա տնտեսական համաժողովում ասել է,-«Թուրքիան նշանակալի դեր և ներդրում ունի Իրանի տնտեսական ծրագրերում, և երկու երկրների միջև առևտրի ներկայիս ծավալները կազմում են 15 միլիարդ դոլար»։

Փիլթանի խոսքով՝Իրանի տեխնիկական և ինժեներական ծառայությունները անշուշտ շատ  կողմնակիցներ  ունեն Թուրքիայի շուկայում, և երկու երկրների պետական  պայմանավորվածությունների համաձայն, հնարավոր է, որ տարեկան համատեղ  առևտրի ծավալը հասցնել 15 միլիարդ դոլարի, իսկ մասնավոր հատվածը պետք է հիմնական դերակատարություն ունենա  այս ոլորտում:

Իրան-Թուրքիա Առևտրի պալատի նախագահ Մեհրդադ Սաադաթն անդրադառնալով վերջին տարիներին Թուրքիայի տնտեսության մեծ ծավալին և  Իրանի ու Թուրքիայի միջև լայնածավալ տնտեսական համագործակցությանը, ասել է,-«Չնայած հարաբերությունների զարգացմանը,  Իրանի մասնաբաժինը այս խոշոր շուկայում դեռ  շարունակում է մնալ սահմանափակ»:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիան Իրանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, և այդ դերակատարությունը կարելի է ավելի  ակտիվացնել: