Իրանի ավտոարշավների և զբոսաշրջության կենտրոնի ավտոշարասյունը ժամանել է Հայաստան
Իրանի ավտոարշավների և զբոսաշրջության կենտրոնի ավտոշարասյունը ժամանել է Հայաստան:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շրջագայությունը մեկնարկել է Թեհրանում և ներառում է 30 ավտոմեքենաներ ու ճամփորդական ֆուրգոններ ամբողջ երկրից:
Միջազգային արշավի մասնակիցներն այցելել են Թեհրան, Ալբորզ, Ղազվին, Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգների զբոսաշրջային, պատմական և բնական տեսարժան վայրերը:
Իրանի ավտոարշավների և զբոսաշրջության ակումբի անդամները 50-օրյա ճանապարհորդության ընթացքում կանցնեն Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներով, ճանապարհին այդ երկրների քաղաքացիներին ներկայացնելով Իրանի զբոսաշրջային արդյունաբերությունը:
Արշավի կարևոր նպատակներից մեկն է նպաստել Իրանի և սահմանակից երկրների միասնությանը և փոխադարձ ճանաչողությանը: