Իրանի կառավարությունն ընդգծել է միջազգային միջանցքների հնարավորությունների վերականգնման անհրաժեշտությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալն ընդգծել է 13-րդ կառավարության վճռականությունը՝ միջազգային միջանցքների հնարավորությունները վերականգնելու հարցում:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին իր գրառման մեջ նշել է,-«Իրանի 13-րդ կառավարության օրակարգում ամենակարևոր առանցքներից մեկը երկրի պոտենցիալ կարողությունների օգտագործումն է՝ միջազգային միջանցքներին միանալու համար, Իրանը ևս այս առումով շատ լավ դիրք ունի»:
Սաֆարին հավելել է,-«Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքի մեկնարկը, որը նշվում է որպես աշխարհի ամենամեծ միջանցքը, նշանակալի կարող է ունենալ Իրանի դիրքի և տարբեր երկրների հետ հարաբերությունների խթանման գործում»։
Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը նշելով,որ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքը հնարավորություն է տալիս Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից բեռների երկաթուղային տարանցում իրականացնել դեպի Ադրբեջանի Հանրապետություն, Ռուսաստան և Արևելյան ու Հյուսիսային Եվրոպա, հստակեցրել է,-«Հյուսիս-Հարավ» միջանցքը ձգվելու է, ոչ թե դեպի Ռուսաստան,այլ դեպի Կովկաս, Սև ծով, այնուհետև դեպի Եվրոպա, և որոշ ժամանակ է,որ այս ճանապարհին, Չաբահար- Պակիստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երթուղու, Սև ծովի տերմինալների և Եվրոպայի Արևելյան բլոկի միջոցով աշխատանքային հարաբերություններ են հաստատվել»: