Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացը՝ իրանցի մասնագետների ինքնավստահության խորհրդանիշն է
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը երկրի միջուկային արդյունաբերության առաջընթացը համարել է իրանցի մասնագետների ինքնավստահության խորհրդանիշ։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է. -«Միջուկային արդյունաբերության մասնագետները շուրջօրյա տքնաջան աշխատանքով հետեւում են այս ոլորտում երկրի առաջընթացին ։
Իրանի Ռադիոհեռուստատեսության «Էղթեսադ» ռադիոկայանին տված հարցազրույցում Էսլամին հավելել է.-«Հեռուստացույցների LCD էկրանների նոր սերունդը,որ կոչվում է OLD , ընդհանրապես հիմնված է ծանր ջրի ածանցյալների վրա, և այսօր մենք գտնվում ենք առաջատար երկրների շարքում»։
Իրանցի մասնագետների մաքուր աշխատանքի և ճշգրտության բերումով, խոշոր երկրների կողմից այս նյութի պահանջարկ կա:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է.-«Իրանի միջուկային գիտնականներին հաջողվել է ջրիմուռներ մշակել, որի մեկ կիլոգրամը 390 հազար դոլար արժե, և օտար երկրները պատրաստ են գնել այն»։
Էսլամին նշել է.-«Իրանցի գիտնականները վերջին երեքուկես տարիների ընթացքում ծավալուն աշխատանք են կատարել ծանր ջրի ածանցյալների վրա, և նրանց գտածոները, որոնք աշխատում են այս մեթոդով, օգտագործվում են նոր տեխնոլոգիաներում»: