Ռայիսի. Կանխարգելիչ ուժի մասին սիոնիստների հայտարարությունները սուտ են
https://parstoday.ir/hy/news/iran-i201688-Ռայիսի._Կանխարգելիչ_ուժի_մասին_սիոնիստների_հայտարարությունները_սուտ_են
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Դիմադրության ճակատի հաղթանակները ցույց են տվել, որ կանխարգելիչ ուժի մասին սիոնիստների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2023 06:10 Asia/Tehran
  • Ռայիսի. Կանխարգելիչ ուժի մասին սիոնիստների հայտարարությունները սուտ են

ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Դիմադրության ճակատի հաղթանակները ցույց են տվել, որ կանխարգելիչ ուժի մասին սիոնիստների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Իսմայիլ Հանիեի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի մի խումբ բարձրաստիճան անդամների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով Պաղեստինի Դիմադրության ճակատի վերջին հաջողությունների կյապակցությամբ  և ընդգծելով, որ այս հաղթանակները ցույց տվեցին, որ այսօր նախաձեռնությունն այս ճակատի ձեռքում է, Էբրահիմ Ռայիսին նշել է. «Փաստերը վկայում են, որ Դիմադրության ճակատն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ թշնամիներն ավելի թույլ դիրքերում են»: 
Նրա խոսքով՝ Դիմադրության ճակատի հաղթանակները բացահայտեցին և ապացուցեցին, որ այն պատկերը, որ սիոնիստները փորձում էին ցույց տալ իրենց կանխարտգելիչ ուժից, չի համապատասխանում իրականությանը:
Իրանի նախագահը հավելել է. «Այսօր նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին փորձում էին կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների հետ,  եկել են այն եզրակացության, որ ռեժիմի հետ բանակցելն անօգուտ է, և դրան դիմակայելու միակ հնարավոր ճանապարհը դիմադրությունն է»:
Նշելով, որ այսօր ոչ ոք նվազագույն վստահություն չունի Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների նկատմամբ, և սա Դիմադրության շարժման ևս մեկ մեծ ձեռքբերում է, Իրանի նախագահը հայտարարել է. «Իրանը և Պաղեստինի Սիմադրության ճակատը միշտ հավատացել են, որ սիոնիստներն ու նրանց համախոհները հավատարիմ չեն ոչ մի համաձայնության, սակայն այսօր դա պարզ է դարձել ողջ աշխարհի համար»։