Ռայիսի. Լատինական Ամերիկան ոգեշնչման աղբյուր է արդարություն փնտրողների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i201692-Ռայիսի._Լատինական_Ամերիկան_ոգեշնչման_աղբյուր_է_արդարություն_փնտրողների_համար
Բարձր գնահատելով Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի նախագահների հյուրընկալությունը, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է. «Լատինական Ամերիկան ոգեշնչման աղբյուր է արդարություն փնտրողների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2023 06:48 Asia/Tehran
  • Ռայիսի. Լատինական Ամերիկան ոգեշնչման աղբյուր է արդարություն փնտրողների համար

Բարձր գնահատելով Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի նախագահների հյուրընկալությունը, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է. «Լատինական Ամերիկան ոգեշնչման աղբյուր է արդարություն փնտրողների համար»:

Նա նշել է. «Լատինական Ամերիկան և այս տարածաշրջանի ժողովուրդներն աշխարհի համար հանուն անկախության և արդարության պայքարի ոգեշնչող բևեռներից են և անփոխարինելի դեր ունեն իմպերիալիզմի դեմ պայքարում»: 
Նախորդ շաբաթ, ԻԻՀ նախագահը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել էր Վենեսուելա, Նիկարագուա և Կուբա՝ երկկողմ և միջազգային համագործակցությունն ընդլայնելու նպատակով:
Այցի ընթացքում, Ռայիսին հանդիպել է վերոնշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների,   գործարարների և գիտական ու ակադեմիական ոլորտի մասնագետների հետ:
Ռայիսիի այցի ըթնացքում Իրանի և վերոնշյալ երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստորագրվել է համագործակցության 28 փաստաթուղթ։
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանը լավ հարաբերություններ է հաստատել Լատինական Ամերիկայի տարածաշրջանի որոշ երկրների հետ, ինչպիսիք են Նիկարագուան, Կուբան, Վենեսուելան և Բոլիվիան, որոնք ԱՄՆ-ի գլխավորած իմպերիալիզմի    ճակատի դեմ պայքարի երկար պատմություն ունեն:
Վերջին տարիներին քաղաքական, տնտեսական, առևտրային, արդյունաբերական, էներգետիկ, բժշկական և այլ ոլորտներում Իրանի և Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրների հարաբերություններն ընդլայնվում են: