ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպությունը պատրաստ է համագործակցել գիտաահենք ընկերությունների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i201738-ԻԻՀ_ատոմային_էներգիայի_կազմակերպությունը_պատրաստ_է_համագործակցել_գիտաահենք_ընկերությունների_հետ
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Գիտահենք ընկերությունների և երկրի միջուկային արդյունաբերության փոխազդեցությունը կնպաստի տնտեսության զարգացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2023 07:56 Asia/Tehran
  • ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպությունը պատրաստ է համագործակցել  գիտաահենք ընկերությունների հետ

ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Գիտահենք ընկերությունների և երկրի միջուկային արդյունաբերության փոխազդեցությունը կնպաստի տնտեսության զարգացմանը»:

Իրանի նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտահենք տնտեսության հարցերով տեղակալի հետ  համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Մոհամմադ Էսլամին  ասել է. «Զարգացող և առաջադեմ տեխնոլոգիաները զարգացող երկրների հրատապ կարիքներից են»։

Էսլամին նշել է, որ  ԻԻՀ գերագույն առաջնորդը միջուկային արդյունաբերությունը համարել է երկրի հզորության ոլորտ, իսկ գիտահենք ընկերություններին՝ արժեք ստեղծող և երկրի տնտեսությունը զարգացնող։ 

Նա հավելել է. «Իրանը, որպես ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների, հատկապես միջուկային ոլորտում առաջամարտիկներից մեկը, ճանապարհ է բացել ոլորտի հետ  գիտահենք, տեխնոլոգիական և ստեղծագործ ընկերությունների կապի համար»:

Իրանի նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահեն տնտեսության գծով տեղակալ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին ընդգծել է մարդկանց  կյանքում միջուկային տեխնոլոգիաների կիրառումը խթանելու անհրաժեշտությունը:

Նա նշել է. «Գիւտահենք ընկերությունների դերը միջուկային արդյունաբերության մեջ, որպես  տնտեսության մասսայականացման օրինակ, կարող է նպաստել արժեք ստեղծող և աշխատատեղեր ստեղծող ընկերությունների զարգացմանը, միաժամանակ լրացնելով այս արդյունաբերության արժեքային շղթան»:

Դեհղանի Ֆիրուզաբադին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ Փիշրանի նախագծերում և հավելել. «Համագործակցությունը կլինի կոնկրետ ոլորտներում, ինչպիսիք են փոքր էլեկտրակայանները և աղազերծված ջուրը, որը շատ լավ շուկա ունի»:

Նա  ասել է. «Միջուկային արդյունաբերության բարձր կարողությունները և այս ոլորտում գիտնականների արժեքավոր ձեռքբերումները Իրանը դարձրել են այս ոլորտի ամենազարգացած  երկրներից մեկը»։