ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպությունը պատրաստ է համագործակցել գիտաահենք ընկերությունների հետ
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Գիտահենք ընկերությունների և երկրի միջուկային արդյունաբերության փոխազդեցությունը կնպաստի տնտեսության զարգացմանը»:
Իրանի նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտահենք տնտեսության հարցերով տեղակալի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Մոհամմադ Էսլամին ասել է. «Զարգացող և առաջադեմ տեխնոլոգիաները զարգացող երկրների հրատապ կարիքներից են»։
Էսլամին նշել է, որ ԻԻՀ գերագույն առաջնորդը միջուկային արդյունաբերությունը համարել է երկրի հզորության ոլորտ, իսկ գիտահենք ընկերություններին՝ արժեք ստեղծող և երկրի տնտեսությունը զարգացնող։
Նա հավելել է. «Իրանը, որպես ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների, հատկապես միջուկային ոլորտում առաջամարտիկներից մեկը, ճանապարհ է բացել ոլորտի հետ գիտահենք, տեխնոլոգիական և ստեղծագործ ընկերությունների կապի համար»:
Իրանի նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահեն տնտեսության գծով տեղակալ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին ընդգծել է մարդկանց կյանքում միջուկային տեխնոլոգիաների կիրառումը խթանելու անհրաժեշտությունը:
Նա նշել է. «Գիւտահենք ընկերությունների դերը միջուկային արդյունաբերության մեջ, որպես տնտեսության մասսայականացման օրինակ, կարող է նպաստել արժեք ստեղծող և աշխատատեղեր ստեղծող ընկերությունների զարգացմանը, միաժամանակ լրացնելով այս արդյունաբերության արժեքային շղթան»:
Դեհղանի Ֆիրուզաբադին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ Փիշրանի նախագծերում և հավելել. «Համագործակցությունը կլինի կոնկրետ ոլորտներում, ինչպիսիք են փոքր էլեկտրակայանները և աղազերծված ջուրը, որը շատ լավ շուկա ունի»:
Նա ասել է. «Միջուկային արդյունաբերության բարձր կարողությունները և այս ոլորտում գիտնականների արժեքավոր ձեռքբերումները Իրանը դարձրել են այս ոլորտի ամենազարգացած երկրներից մեկը»։